ԿարևորՀասարակություն

Մայիսի 9. Հաղթանակի զբոսայգի (ֆոտո)

Այսօր Մայիսի 9-ն է։ Վերջին երկու տասնամյակներում մայիսի 9-ի տոնակատարությունը հայ ժողովրդի համար երկու խորհուրդ ունի` Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի եւ Շուշիի ազատագրման։ Երկրորդ աշխարհամարտում մեր հայրենակիցները փայլեցին քաջությամբ ու սխրանքով, ռազմի դաշտում թե’ հասարակ զինվորը, թե’ սպան եւ թե’   գեներալն իրենց քաջագործությամբ ապացուցեցին, որ այս հաղթանակը հնարավոր չէր լինի առանց հայորդիների, որոնցից 250 հազարն իրենց կյանքը տվեց համընդհանուր հաղթանակի համար: Պատերազմի ավարտին խորհրդային բանակում ավելի շատ հայազգի սպաններ էին ծառայում, քան մեր հարեւան վրացի կամ ադրբեջանցի զինվորականները միասին վերցրած:

Եվ հաղթական քոչարին Բեռլինում՝ Ռայխստագի պատերի տակ, ընդամենը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտ հայ ազատամարտիկների հաղթական պարի նախերգանքն էր: Կարող ենք ասել, որ Շուշիի ազատագրումը հնարավոր եղավ մեր պապերի կռած հաղթանակի շնորհիվ: 1992-ի այս պայծառ օրը հայկական ամենգեղեցիկ քաղաքներից մեկի` Շուշիի ազտագրումը ցույց տվեց, որ ճիշտ էր Գարեգին Նժդեհը, երբ ասում էր, որ «պատմությունն անավարտ վեպ չէ, այլ չավարտված ճակատամարտ»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button