Միջազգային

Մայիսի 9- ի տոնակատարությունները՝ Թբիլիսիում

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

Հայերնական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը նշվել է նաև Վրաստանում: Հարևան երկրից այդ պատերազմին մասնակցել են մոտ 700 հազարը, այդ թվում՝ բազմաթիվ հայեր:
Ամեն տարի մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմի վետերանները հավաքվում են Թբիլիսիի «Վակե» զբոսայգում, որը նախկինում կոչվում էր Հաղթանակի այգի: Այստեղ նրանք հանդիպում են հին ընկերների հետ, պատմում այն, ինչ տեսել են պատերազմի ընթացքում և հիշում երիտասարդ տարիների երգերը։
85 -ամյա Ցիցինոն շատ բան այլևս չի հիշում, բայց պատերազամական տարիների հայտնի երգերը հիշողությունից չեն ջնջվում։

«Երբ ասացին, որ պատերազմն ավարտվեց, մենք երգում էինք, պարում»,- ասում է:

Հայրենական պատերազմին Վրաստանից ռազմաճակատ էին մեկնել նաև բազմաթիվ հայեր: Վիգեն պապը նրանցից մեկն է, որ վիրավոր է տուն վերադարձել։ Տարին մեկ անգամ` միայն այսօր, կուրծքը զարդարում է մարտերում ցուցաբերած արիության համար ստացած բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, բայց ամեն օր իր հետ է վետերանի գրքույկը:
«Պատերազմի վետերան». սա մի հիանալի փաստաթուղթ է, աչքի լույս է, ում ցույց եմ տալիս, ասում են վա’յ։ Սրա շնորհիվ անվճար օգտվում եմ տրանսպորտից ու կենսաթոշակ ստանում»։

Նշեմ, որ այսօր Վրաստանում վետերանները ստանում են 100 դոլարից մի փոքր ավելի թոշակ։

«Այս մարդիկ ամեն ինչ արել են, որ պատերազմն ավարտեն հաղթանակով և մենք նրանց համար պետք է ապահովենք արժանի կյանք»,- այսօր ասել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` Անհայտ զինվորի հուշարձանի մոտ հավաքված վետերանններին:

Ցուցադրել ավելի
Back to top button