ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետ.«Հայրս էլ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին»

Շուշիի ազատագրման 21-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը և գործադիր մարմնի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին: 

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է. «Մայիսի 9-ը մեր տանն առանձնահատուկ խորհուրդ ուներ, քանի որ հայրս ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ուրախ եմ, որ մենք վերականգնեցինք մայիսի 9-ը՝ որպես պետական տոն: Ամեն անգամ այս օրը հիշում եմ իմ հոր խոսքերը, որ սա նաև հայ ժողովրդի հաղթանակի օրն է և մեր պատմության կարևորագույն էջերից մեկը:

Մենք պետք է հպարտությամբ հիշենք, որ նաև հայ զինվորն է Մեծ հայրենականում իր պարտքը կատարել, քանի որ պայքարելով ֆաշիզմի դեմ՝ նրանք պայքարում էին հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի»:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Կառավարությունը կանի ամեն ինչ, որպսզի վետերանները զգան և պետության, և հասարակության ուշադրությունը:

Այնուհետև կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո վարչապետը մասնակցել է վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:

Ցուցադրել ավելի
Back to top button