Հաղթանակի շքերթ՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում


Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված Հաղթանակի զորահանդեսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Մոսկվայի կենտրոնը փակվել է տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Հանդիսատեսի տրիբունաները լի են մարդկանցով, նրանցից շատերը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են։ Զորահանդեսն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հրամանատարն է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապես Վլադիմիր Չիրկինը։ ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ Շոյգուն ու Չիրկինը կանցնեն հրապարակով և կողջունեն զինվորականներին՝ շնորհավորելով Հաղթանակի օրվա առթիվ։ Զորահանդեսին մասնակցում է ավելի քան 11.000 զինվորական, ՌԴ ռազմաօդային ուժերի 101 միավոր մարտական տեխնիկա և 68 ինքնաթիռ ու ուղղաթիռ։