Կոմանդոս.«Շուշիի համար պայքարը լինել-չլինելու պայքար էր»


Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Շուշիի ազատագրումը դարձավ հայկական կողմի անմենշանակալի ձեռքբերումը ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում։ «Առանց Շուշիի ազատագրման Արցախը գոյություն ունենալ չի կարող»,-92-ին սա գիտակցում էին շատերը, այդ թվում նաև Շուշիի ազատագրման գործողության կազմակերպիչ և հրամատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ «Շուշիի համար պայքարը լինել-չլինելու պայքար էր»,-ասել է հռչակավոր գեներալը։
Ռազմական արվեստի բոլոր կանոններով ՝ ունեցած միջոցներով Շուշիի զատագրումը գրեթե անհնար էր։ Շուշիում ադրբեջանցիիներն ունեին 2500 զինվոր, իսկ 40 կմ երկարությամբ ճակատում հայկական կողմն ուներ ընդամեը 3500 զինվոր, այնինչ պարզ է, որ հարձակվող կողմը պետք է ունենա պաշտպանվող կողմից նվազագույնը երեք անգամ ավելի զինվոր։ Բարձրագույն հրամանատրության կողմից հարցը դրված էր այսպես ՝ առայժմ չշտապել և միայն պատրաստվել, սա ընդունում էր նաև Կոմանդոսը:
Շուշիի գործողությունը նախատեսված էր սկսել մայիսի հինգին, բայց տեղացած ձյան պատճառով այն իրականացվեց մայիսի 7-ին։ Շուշին ազատգրվեց 26.5 ժամում։ Մայիսի 9-ին առավոտյան 04.30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է։ Այն ժամանակ բոլորն էլ գիտակցում էին՝ ում պատկանում է Շուշին, նրան էլ պատկանում է Արցախը։ Այնպես որ կարևորագույն հաղթանակի բերկրանքն այդ պահերին իհարկե ամնատպավորիչն էր, բայց բերկրանքին գումարվել էր նաև զինակից ընկերների կորստի ցավը, շուրջը մի տեսակ խառնաշփոթ էր, որից դեռ պետք էր գլուխ հանել:
Հրամանատարը հետո միայն պարզեց, տեղացի հայերն այսպիսի ավանդույթ ունեն՝ թուրքի հետևից այրում են նրանց տները, որպեսզի այլևս չվերադառնան։ Կոմանդոսը ստիպված էր ուժեր կենտրոնացնել ու պայքարել այդ հրդեհների դեմ նույնպես։ Ամբողջ այդ խառնաշփոթի մեջ հայ զինվորականը մի հոգս էլ ուներ՝հետևել, որպեսզի զգացմունքային պոռթկումների զոհ չդառնա Շուշիի ադրբեջնական մզկիթը։ «Չէ որ դա մշակույթային արժեք էր»,-ասում է Կոմանդոսն այնպիսի մի հայացքով, որը ոչ միայն բացառում, այլև կարծեք չի էլ պատկերացնում մշակութային արժեքի հանդեպ վերաբերմունքի որևէ այլ ձև։ Գեներալի հիշողություններն ու մեր նորագուն պատմության ամենահերոսական էջի մանարմանսրները մի տեսակ անիմաստ են դարձնում կարծեք հարցը, թե անհրաժշտության դեպքում կարող ենք այսօր էլ նույն ոգով ու հերուսությամբ հակադարձել թշնամուն. հայազգի գեներալը սրանում կասկած չունի։
«Մենք ունեինք գաղափար, որի շուրջ համախմբվեցինք ու հաղթեցինք, Շուշին ողջ հայ ժողովրդի հերոսության խորհրդանիշն է ու բոլորիս հաղթանակը»,-եզրափակում է գեներալ Տեր-Թադևոսյանը: