ԿարևորՄիջազգային

«Խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը». ԵԱՀԿ գործող նախագահը կոչը` երկու կողմերին

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ընթացքում առաջնային խնդիրներ են համարվում մարդու իրավունքների եւ հիմնական իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ ձգձգված հակամարտություններում առաջընթացի հասնելը: Այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար եւ կազմակերպության գործող նախագահ Լեոնիդ Կոժարան` հանդես գալով Վաշինգտոնում ԱՄՆ Հելսինքյան հանձնաժողովի լսումներին:

«Ուկրաինան, որպես մի երկիր, որը նախագահում է կազմակերպությունում, ԵԱՀԿ` համընդհանուր, կոոպերատիվ, հավասար եւ անբաժանելի անվտանգության հիմնադրույթի հետեւորդն է»,-հայտարարել է նա:

Կոժարան ընդգծել է, որ ձգձգված հակամարտություններում առաջընթացի հասնելը որոիչ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար եւ հենց այդ պատճառով նա իր առաջին պաշտոնական այցը` որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կատարել է դեպի Մոլդովա:

Ելույթ ունենալով Հարավային Կովկաս կատարելիք այցի նախաշեմին, ԵԱՀԿ ղեկավարը նաեւ իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի ջանքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում խթանելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը: Նա կոչ է արել «խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը»:

Ուկրաինայի համար առաջնային խնդիրների թվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման սպառնալիքին հակազդելը, պայքարը կիբերհանցագործության դեմ եւ էկոլոգիայի բարելավումը:

Ցուցադրել ավելի
Back to top button