ԿարևորՀասարակություն

Ինչպես է ծնվել «День победы» երգը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայրենական Մեծ պատերազմի թեմաներով շատ երգեր են ծնվել տարբեր լեզուներով, սակայն կա մեկը, որը դժվարին ճանապարհ է անցել ծննդյան առաջին իսկ օերերից: Այդ երգը “День победы”- ն է:
Հայրենական Մեծ պատերազմի թեմաներով գրված յուրաքանչյուր երգ ունի իր ուրույն ճակատագիրը: Հետաքրքիր ոդիսականով է անցել Հաղթանակի օրը «Ձեն պոբեդի» երգը: 1975 թվականանին Սովետական Միության կոմպոզիտորների միությունը պատերազմի հաղթանակի 30 ամյակի առթիվ լավագույն երգի մրցույթ է հայտարարում: Պատերազամի վետերան, բանաստեղծ Վլադիմիր Խարիտոնովը գրում է մի բանաստեղծություն և զանգահարում այն ժամանակվա երիտասարդ, խոստումնալից կոմպոզիտոր Դավիդ Թուխմանովին` առաջարկելով երաժշտություն գրել իր գրած տողերի համար:

Երգն ամբողջապես պատրաստվում է միայն մրցույթի վերջին լսումների ժամանակ, և առաջին անգամ այն կատարում է Թուխմանովի կինը` Տատյանա Սաշկոն: Եվ քանի որ այդ տարիներին վերջնական գնահատականը տալիս էին միայն ավագ սերդնի կոմպոզիտորները, ուստի երիտասարդ կոմպոզիտորի երգը չընդունվեց և դարձավ խիստ քննադատության թիրախ ու ընդհանրապես արգելվեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակելը: Սակայն 1975 թվականի մայիսի 9-ի նախօրեին երգը գաղտնի տեսագրվեց «Գոլուբոյ օգանյոկի» համար և այն կատարաց Լեոնիդ Սմետաննիկովը:
Այդ քայլի համար կենտրոնական հեռուստատեսության շատ աշխատողներ ազատվեցին աշխատանքից, և երգը կրկին ընկավ սև ցուցակի մեջ: Սակայն նույն թվականի նոյեմբերին միլիցիայի օրվա առընչությամբ դարձյալ գաղտնի ղեկավարությունից ուղիղ եթերում երգը հնչեցրեց Լև Լեշչենկոն: Բազմամարդ դահլիճը հոտընկայս ու չլռող ծափողջյուններով ընդունեց երգը և այնքան ժամանակ չլռեցին, մինչև որ Լեշչենկոն ստիպված էր կրկնել երգը: «Ձեն պոբեդի» երգն այսօր արդեն հնչում է նախկին խորհրդային միության տարբեր հանրապետությունների երգիչ, երգչուհիների շուրթերից, և այն դարձել է հարազատ ու հոգեթով բոլորի համար: Կարելի է ասել հաղթանակի օրվա հիմն է` պատերազմ տեսած բոլոր ազգերի ու ժողովուրդների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button