translator.am-ում գործում է բազմալեզու թարգմանչական բացատրական բառարան:


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2009 թվականից գործում է translator.am կայքը, որի տեղեկատվությունը ժամանակին հարստացվում է: Ներկայումս կայքն ունի 12 գործող ծառայություն, որի շնորհիվ հնարավոր է արևելահայերեն-արևմտահայերեն անգլերեն լեզուների միջև իմաստային թարգմանություններ իրականացնել, գործում է բազմալեզու թարգմանչական բացատրական բառարան:
translator.am-ը կայքը կարճ ժամանակահատվածում հասցրել է հասարակությանը` հատկապես ուսանողությանն ապահովել հայերեն (արևելահայերեն- արևմտահայերեն) – անգլերեն լեզուների միջև իմաստային թարգմանություններով, բազմալեզու թարգմանչական բացատրական բառարանով, երկշերտ հանրագիտարանով և ամենակարևորը սփյուռքահայերին Մեսրոպյան այբուբենը ուսուցանելու նպատակով հայերեն տառերի հնչեցմամբ: Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի տնօրեն Էդուարդ Մանուկյան:
«Այսօրվա օրով գործում է ինտերնետային մի համակարգ, որից օգտվում են 1000-ից ավելի մարդ` հայերը` Հանրապետությունից և 50 % սփյուռքից: Լուծում է լեզվային հարցեր` առաջինը դա անգլերեն –հայերեն- արևմտահայրերն և արևելահայերեն տարբերակով երկկողմանի իմաստային թարգմանությունն է: Ի տարբերություն գուգլի թարգմանչի, որը նմանեցնելով է աշխատում: Այստեղ միշտ հասկանում է նախադասության իմաստը և դրա հիման վրա կատարում թարգմանությունը»:
Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի նպատակն է նպաստել հայոց լեզվի պահպանմանը և նրա ուսուցման գործընթացին, մայրենի լեզվով մատչելի դարձնել օտարալեզու ինֆորմացիան և օժանդակել հայերենով տարվող մասնագիտական ուսուցմանը:
«Դժբախտաբար լեզվով զբաղվող միավոր մեր պետությունում չկա , այն անտերության է մատնված: Ես դիմում եմ մշակույթի նախարարությանը ասում են դա մեր ասպարեզը չի, սփյուռքի լեզվի տեսչությունն ասում է մենք ադմինիստրատիվ հարցեր ենք լուծում, լեզվի ինստիտուտն ասում է մենք մի քանի հաստիք ունենք: Միակ մարդիկ , ով շատ թե քիչ մեզ օժանդակել են, Հրանուշ Հակոբյանն է ու Վազգեն Մանուկյանը»:
Եղած բազայի շնորհիվ կայքը ստեղծել է նաև թարգմանչական, բացատրական բառարան: Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի տնօրեն Էդուարդ Մանուկյանը ներկայացրեց կոնցեպտների շտեմարանի օգտագործման ձևը թարգմանության ընթացքում:
Ներկայումս լեզուների կազմը ավելացվում է թալիշերեն, քրդերեն, թուրքերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով: Նշենք, որ կենտրոնի նպատակն է ապահովել հայկական Վիքիպեդիային փոխարինող երկմակարդակ հանրագիտարան, որի առաջին և հիմնական մակարդակը սնվում է փակ և ստույգ ինֆորմացիա պարունակող հայակակն սերվերներից: