ԿարևորՀասարակություն

Ոստիկանապետը փոխել է Անձնագրային և վիզաների վարչության պետին

Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որով խնդրել է իրեն ազատել պաշտոնից: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հովհաննես Քոչարյանի դիմումը՝ ազատելով նրան այդ պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանն ազատվել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ: Հիշեցնենք՝ Նորայր Մուրադխանյանը մինչև Հովհաննես Քոչարյանի՝ Անձնագրային և վիզաների վարչության պետ նշանակվելը, աշխատել է այդ պաշտոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button