Հասարակություն
Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը


Վճրաբեկ դատարանն այսօր բեկանել է ՀԱԿ ակտիվիստների գործով Վերաքննիչ դատարանի վճիռը եւ գործն ուղարկել լրացուցիչ քննության։
Դատարանը ՀԱԿ ակտիվիստների բողոքը բավարարել է մասնակի՝ ուժի մեջ թողնելով Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թ. նոյեմբերի 13- ի՝ խափանման միջոցի վճիռը։
Այսպիսով՝ Տիգրան Առաքելյանը, ով այս գործով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, կշարունակի մնալ անազատության մեջ։