ԿարևորՀասարակություն

Վարչապետն այսօր կառավարությանն է ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարությունն այս րոպեներին պատրաստվում է նիստի՝ արդեն նոր կազմով: Նախատեսված է, որ նոր կառավարության առաջին նիստը ղեկավարելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Դե իսկ մինչ նիստը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությանն է ներկայացրել նորանշանակ երեք նախարարներին ու կառավարության աշխատակազմի նոր ղեկավարին, ով այսուհետ արդեն նախարարի կարգավիճակ կունենա: Կառավարության ղեկավարն առավոտյան գործադիր մարմնի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նոր ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին:

Ապա վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանին: «Հայ ժողովրդի սպորտային պատմության մեջ Յուրի Վարդանյանն ամենանշանակալից դեմքերից մեկն է. Այդ տեսակետից, կարծում եմ, որ սպորտային աշխարհը նրան շատ լավ ճանաչում է: Դժվար է գտնել մի մարդու, որը շատ լավ պատկերացնում է, թե ինչ բան է լինել սպորտսմեն, ինչպիսին է սպորտսմենի կայնքը, ինչպիսի կարիքներ ունի նա և ինչպես պետք է օժանդակենք սպորտի զարգացմանը»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նորանշանակ նախարարն էլ իր հերթին է շնորհակալության հայտնել վստահության համար և նշել, որ բոլորն էլ իրեն ծանոթ դեմքեր են: Յուրի Վարդանյանի խոսքով, այս նշանակումն իր համար անսպասելի է եղել:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանին: «Ավանեսյանը նոր մարդ չէ, շատերդ շատ լավ եք ճանաչում պարոն Ավանեսյանին, շատերն էլ լսել են նրա մասին: Վահրամ Ավանեսյանը մեր լավագույն տնտեսագետներից է, ունի հարուստ փորձ»,-ասել է կառավարության ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button