ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյան.«Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են և արդյունավետ աշխատելու համար որևէ խոչընդոտ չեմ տեսնում»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Նորանշանակ կառավարության անդրանիկ նիստին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շնորհավորել է  կառավարության նորանշանակ անդամներին: «Վերջին մեկ տարվա ընթացքում մենք անցանք երեք խոշոր ընտրական գործընթացների միջով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում ունենացանք մեր երկրի քաղաքական դաշտի գրեթե ողջ ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն արդեն իսկ իրենց դրսևորել է որպես ուժեղ և գործուն քաղաքական մարմին»,-ասել է հանրապետության նախագան ու հավելել, որ  նախագահական ընտրությունների արդյուքնում ունեացաք քաղաքական նոր մշակույթ, իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցած Երևանի  ավագանու ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են  և պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, ովքեր օրինբուն աշխատում են,  ամեն օր մի բան են փոխում և պրակտիկ, կոնկրետ աշխատանքը գերադասում են շուոներից: Յուրաքանչյուր ընտրություն և հատկապես համապետական ընտրությունները փորձություն են մեր երկրի և մեր երիտասարդ ժողովրդավարության համար»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Մենք անցանք այդ փորձությունների միջով բավականին վստահ և դուրս եկանք որպես պետություն և հասարակություն ավելի ամրացած: Այժմ մեզ է սպասում  2008թ-ց ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածում ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու մարդկանց հոգսերը լուծելու և արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.«Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են և արդյունավետ աշխատելու համար  էլ որևէ խոչընդոտ չեմ տեսնում, ընդհակառակը ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ, քանիցս մենք ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար:  Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյուքներով, խիստ որոշակի արդյունքներով:  Անցյալ տարի կառավարության առջև խնդիր  դրվեց ապահովել նվազագույնը յոթ տոկոս տնտեսական աճ, այս խնդիրը լուծվեց: Այս տարի էլ նույն խնդիրն է  դրված, բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնակալելու  ենք որակական ցուցանիշեր, կառավարության  արդյունավետության և  գործունեության  և սոցիալական խդնիրների լուծման կոնկերտ ցուցիչներ: Հարցնելու ենք,  ոչ թե ինչ է արվել, այլ արվածը ինչ արդյունքներ է տվել, և արդյունքները պետք է լինեն չափելի և տեսանելի: Չափելին աշխատավարձենրի բարձարցումն է, թոշակների ավելացումը, չափելին ոչ  միայն պետական սեկտորի աշխատավարձների բարձրարցմանը նպաստելն է, չափելին ուռճացված պետական համակարգի օպտիլամացումն է, սոցիալական խնդիրների լուծումն է: Չափելին մարդկանց սոցիալական խնդիրների լուծում է: Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք և դրանց մասին ու լուծման ճանապարհների մասին հնարավորություն կունենանք  տեսանելի ապագայում խոսել, խոսել մի քիչ ավելի ընդլայնված կազմով»:

Ցուցադրել ավելի
Back to top button