Հասարակություն

Երեւանի ավագանու ընտրությունների վերահաշվարկը շարունակվում է. էական հակասություններ չկան

Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր իրականացված ընդհանուր առմամբ 32 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:

Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 1-ով,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների  թիվը նվազել է 3-ով, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 5-ով, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը մնացել է անփոփոխ:                    Վերահաշվարկի արդյունքում անփոփոխ է մնացել նաև անվավեր քվեաթերթիկների թիվը:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

Ցուցադրել ավելի
Back to top button