ԿարևորՀասարակություն

Եվրոպական համալսարանի Բարսելոնայի մասնաճյուղը կհամագործակցի հայաստանյան բուհերի հետ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է Եվրոպայի առաջատար համալսարաններից մեկի` Եվրոպական hամալսարանի Բարսելոնայի մասնաճյուղի մենեջեր Սվետլանա Սալովսկան: Հանդիպելով լրագրողների հետ նա այսօր ներկայացրել է համալսարանի գործունեությունը և հայտնել, որ Հայաստան ժամանելու նպատակներից մեկն էլ հայաստանյան բուհերի հետ համագործակցությունն է և իրենց համալսարանի ապագա դիմորդներին համալսարանի հնարավորութունները ներկայացնելը: Համալսարանում սովորելու տարիներին բակալավրի ուսուցումն արժե տարեկան 11 հազար եվրո, իսկ մագիստրատուրան` 19.000 եվրո:

Եվրոպական համալսարանը, որն այսօր Եվրոպայի առաջատար 40 համալսարաններից մեկն է, հիմնադրվել է 1943 թվականին: 40 տարվա ընթացքում համալսարանն ունենալով ավելի քան 25.000 ուսանողներ աշխարհի 80 երկրներից, մասնաճյուղեր ունի ինչպես Բարսելոնայում, այնպես էլ Մյունխենում և Մոնրոյում: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Եվրոպական hամալսարանի Բարսելոնայի մասնաճյուղի մենեջեր Սվետլանա Սալովսկան, համալսարանի ցանկացած մասնաճյուղում կարող են ուսուցում ստանալ նաև հայաստանցի ուսանողները: Դրա համար նրանք նախ պետք ունենան միջնակարգ կրթություն` գերազանց գնահատականներով և անգլերեն լեզվի իմացություն, քանի որ ուսուցումն իրականացվում է բացառապես անգլերեն կեզվով:

«Մենք առաջարկում ենք երեք տարով բակալավրի ուսուցում և մեկ տարով մագիստրոսական ծրագիր` բիզնեսի տարբեր ճյուղերի, մարկետինգի, հանրային կապերի, միջազգային հարաբերությունների և այլ մասնագիտությունների գծով»:

Համալսարանն առաջին քայլերն է սկսել հայաստանցի ուսանողներ ներգրավելու ճանապարհին, բայց դեռևս չի ծրագրում մասնաճյուղ բացել նաև Հայաստանում: Ինչպես նշեց Սվետլանա Սալովսկան, հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև հունիսի վերջ է, սակայն նա խորհուրդ է տալիս դիմել ավելի շուտ, քանի որ տեղերը սահմանափակ են, իսկ հայտերը շատ: Նշենք, որ Եվրոպական համալսարանում սովորելու տարիներին բակալավրի ուսուցումն արժե տարեկան 11 հազար եվրո, իսկ մագիստրատուրան` 19.000 եվրո:

Հարցին, թե ինչքանով է իրատեսական հայաստանցի ուսանողնողների ներգրավումը հավշվի առնելով մեր սոցիալ-տնտեսական վիճակը, Բարսելոնայի մասնաճյուղի տնօրենն ասաց, որ համալսարանը գերազանցիկ ուսանողներին տրամադրում է նաև կրթաթոշակներ, բացի այդ ուսանողները զուգահեռ հնարավորություն ունեն նաև աշխատելու տվյալ երկրում և ըստ այդմ` վճարելու ուսման վարձը: Ի դեպ` ուսուցման լեզուն և կրթական ծրագրերը բոլոր մասնաճյուղերում նույնն են և ուսանողները հնարավորություն ունեն 3 տարվա ընթացքում տեղափոխվել իրենց համալսարանի տարբեր մասնաճյուղեր` ընդունվելով, օրինակ, Բարսելոնայում, շարունակելով Մյունխենում և ավարտելով Ժնևում:

Ցուցադրել ավելի
Back to top button