ԿարևորՀասարակություն

Դուշման Վարդան. «Հայ երեխային երբեք չասես` քարի մեջ արյուն կա»

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

92-ի մայիսյան այս օրը եղանակը Երևանում դարձյալ անձրևոտ ու մռայլ էր: Ստեփանյանների ընտանիքում Շուշիից ամեն րոպե նորության էին սպասում: Վերջապես լուրը հասավ` տղաներն արդեն Կարմիր շուկա են հասել։ Տղաների թվում Արմինեի եղբայրն էր` Վարդան Ստեփանյանը, նույն ինքը` Դուշման Վարդանը։

Շուշի մտնելու երազանքը Վարդանին 88-ից էր հետապնդում, քանի որ գիտեր`ով տիրեր Շուշիին, կտիրեր նաև Արցախին: Շուշի ազատագրման գործողությունը կոչվում էր «Հարսանիքը լեռներում»։

Դեռ 9-րդ դասարանում իր շարադրություններից մեկում Վարդանը գրում է. «Ես երջանիկ եմ, երբ բոլորն են երջանիկ»
Վաղ մանկության նրա ամենասիրելի խաղը կռիվ-կռիվն էր, ու հետաքրքիրն այն է, որ այդ կռիվը միշտ թուրքի դեմ էր, հիշում է Արմինե Ստեփանյանը՝ հերոս եղբոր կերպարը փորձելով ամբողջացնել հիշողություններով։

Երբ Վարդանն իմացավ, որ քույրը որոշել է դառնալ ուսուցչուհի, խորհուրդ տվեց, ավելի շուտ դա պահանջ էր. «Հայ երեխային երբեք չասես` քարի մեջ արյուն կա, տղաներին չխեղճացնես»։

Վարդանի ուսուցիչը չէր կարող պատկերացնել, որ նրա աչքի առաջ հերոս է մեծանում։ Այն ժամանկ մեծերը հաճախ էին քննադատում` այս ինչ սերունդ է մեծանում, բայց այդ սերունդն էր, որ մեզ Շուշի ու Արցախ նվիրեց։
Այսօր էլ հրաշալի սերունդ է մեծանում, նրանց մեջ էլ Վարդաններ կանե, համոզված է Դուշման Վարդանի քույրը, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button