Հասարակություն

Դիտորդի դեմ բռնության եւ ընտրակեղծիքի գործը ուղարկվել է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Ս.Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով մի խումբ անձանց հետ մտել է Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Ն.Իսմաիլիի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Մուրադյանը նաև օժանդակել է ինքնությունը չպարզված անձին քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելուն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-153-րդ հոդվածով: Նրա վերաբերյալ քրական գործն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է, հայտնում են գլխավոր դատախազությունից

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button