Հասարակություն

Չինարի պերճանքն ու թշվառությունը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Պատերազմի և խաղաղաության լուսաբանման ինստիտուտը լրագրողական այց էր կազմակերպել Տավուշի սահմանամերձ գյուղեր: Չինարին ևս ադրբեջանական սահմանին շատ մոտ գտնվող համայնք է, այստեղ բնակիչները ապրում են ամեն վայրկյան գիտակցելով, որ ցանկացած պահի դարանակալ ոսոխը կարող է իրենց ուղղութմաբ կրակել:
«Չինարիում  չեք գտնի մի տուն, որը գնդակոծության հետքեր չունենա»,- ասում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու հավելում՝  275 տնից 131 մասնակի վնասված է:
1250 տնտեսություն ունեցող համայնքը հանրապետության  հյուսիս-արևելյան մասում է գտնվում, 130 երեխա դպրոցում է սովորում, 30 սան  մանկապարտեզում, հիվանդանոց չկա, սակայն,  բուժկետ կա՝  երկու բուժքույրով, անհրաժեշտության դեպքում չինարեցիները   օգտվում են Այգեձորի հիվանդանոցից:
Հիմնականում հողագործությամբ ու հատկապես խաղողագործությամբ  զբաղվող Չինարիի ավելի քան 1070 հա  հողից ընդամենը  200 հա-ն է մշակվում։ Թշնամու կրակը թույլ չի տալիս մշակել մյուս տարածքները։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button