Միջազգային

ՄԱԿ- ի հանձնաժողովը Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույց չունի

ՄԱԿ-ի հանձնաժողովը, որը զբաղվում է Սիրիայում մարդկանց իրավունքների խախտման դեպքերի հետաքննությամբ,   հայտարարել է, որ առայժմ չունի «համոզիչ ապացույցներ» Սիրիայում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից քիմիական զենքի կիրառման  վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն ավելի վաղ հայտարարել էր, թե կազմակերպությունն ունի ծանրակշիռ պատճառներ խոսելու ապստամբների կողմից զարինի կիրառման մասին՝ հենվելով հակամարտության զոհերի վկայությունների վրա:
Ընդ որում՝ Դել Պոնտեն չէր բացառել քիմիական զենքի կիրառումը ապստամբական ուժերի կողմից՝ ընդգծելով, որ  անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ հետաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button