Միջազգային

Հարաբերությունների վատթարացման ֆոնին Քերրին ժամանում է Մոսկվա

Այսօր երկօրյա պաշտոնական առաջին այցով Մոսկվա է ժամանում  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որպեսզի քննարկի ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարը և նաև Սիրիական հակամարտության կարգավորման ուղիները, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ նրա բանակցությունները ծրագրված են այսօր երեկոյան: Փորձագետների կարծիքով՝ այս այցից բեկումնային արդյունքներ չպետք է սպասել:
Ինչպես գործակալությունն է  ներկայացնում, ԱՄՆ պետքարտուղարի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան տեղի է ունենում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությոնների վատթարացման ֆոնին:
Երկու գերտերությունների երկխոսությունում անկումը  սկսվել է «ցուցակների փոխանակումից» և Ռուսաստանում գործող որոշ  կազմակերպություններում իրականացված բազմաթիվ ստուգումներից հետո, որոնք ֆինանսավորում են ստանում արտասահմանից և հետևաբար 2012 թվականի ավարտին Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ մտած օրենքի համաձայն ճանաչվում են որպես օտարերկրյա գործակալ կազմակերպություններ:
ԱՄՆ-ում կարծում է, որ այդ ստուգումները մեկ «քայլ ետ են» ռուսաստանյան  քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացում։

Ցուցադրել ավելի
Back to top button