ԿարևորՀասարակություն

Հայաստանում է Չեռնոգորիայի փոխվարչապետ Եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է Չեռնոգորիայի փոխվարչապետ Եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը: Սա առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան Չոռնոգորիայից, ինչը լավ առիթ է նոր խթան հաղորդելու Հայատանի ու Չեռնոգորիայի միջև հարաբերույթյունների զարգացմանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Նա Չեռնոգորիայի փոխվարչապետի հետ քննարկել է քաղաքական երկխոսության ակտիվացման և իրավապայմանագրային դաշտի բարելավման հարցեր:

«Քննարկվել է նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ. հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Բալկաններում զարգացումների մասին է ներկայացրել»:

Չեռնոգորիայի փոխվարչապետ Իգոր Լուկշիչն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր հայ պաշտոնակցի հետ առանձնազրույցի ժամանակ ուշադրություն է դարձրել տնտեսական համագործակցության հեռանկարներին: «Մտադրություն կա կենտրոնանալ երկու երկրների միջև զբոսարջության զարգացման վրա, ստեղծել ճկուն վիզային ռեժիմ, որպեսզի խթանենք տուրիզմը», — ասել է Իգոր Լուկշիչը:

Նրա համոզմամբ տնտեսական համագործակցության համար նոր հեռանկարների կբացի Չերնագորիայում տնտեսական մեծ համաժողովի կազմակերպումը: Ինն օրից Հայաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը, ինչի առիթով Չեռնոգորիայի փոխվարչապետը շնորհավորել է Էդուարդ Նալբանդյանին ու նշել, որ դա շատ կարևոր շրջան է Հայաստանի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button