Հասարակություն

”Select English”-ն առաջարկում է երկշաբաթյա ուսուցում Քեմբրիջի ճամբարում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ”Select English” և ”Select andwer’s” կրթական հաստատությունների կողմից անցկացվող 12-25 տարեկան երեխաների համար նախատեսված երկշաբաթյա ուսուցմանը Քեմբրիջի, Օքսֆորդի և այլ հեղինակավոր համալսարանների ամառային ճամբարներում:

Սովորելու ցանկություն և Select English կրթական հաստատությունների մարկետինգային բաժինն ու Հայաստանի միջազգային կրթական խորհուրդն առաջարկում են ամառային երկշաբաթյա ծրագիր 8-ից 25 տարեկան երեխաների և պատանիների համար: Select English կրթական հաստատությունների մարկետինգիային բաժնի մենեջեր Ջոնաթան Ֆրանկի խոսքով` հայ երեխաները քիչ են մասնակցում արտերկրյա ուսուցումների: Պատճառը, ըստ նրա, ոչ թե ֆինանսն է, այլ հայկական ավանդույթը:

Չնայած որ ներկայացված թվերը, երկշաբաթյա ուսուցման համար հայ ծնողի գրպանի համար կարելի է ասել այդքան էլ հասու չէ, սական ծրագրի հեղինակները հակառակն են պնդում. «Միջին արժեքը երկու շաբաթվա համար, որում ներառված կլինի ապրել, ուտել, դիմավորել, ճանապարհել, անգլերենի դասերը, էքսկուրսիաները կարժենա 1000 ֆունտ ստերլինգ»:

Սակայն տեղեկացնենք, որ այս ծախսերի մեջ չի մտնում ուսանողի Ճանապարհածախսը և վիզան: Նշենք նաև, որ լիարժեք զեղչային համակարգը գործում է միայն խմբակային հայտերի դեպքում.«Հնարավոր է զեղչային համակարգը գործի մոտավորապես 80 % լիդերների համար, եթե խմբակային հայտեր են լինում: Դպրոցի ուսուցիչը եթե գնում է աշակերտների հետ, մոտավորապես 100 % էլ է հնարավոր անվճար գնա ուսուցիչը: Իսկ երեխաներին հնարավոր է որպես խմբակ 10- 20 % զեղչվի, իսկ ուսուցչին որպես լիդեր հնարավոր է լրիվ անվճար գործընթացն իրականացվի»:

Ծրագիրը երեխաներին ըստ Ջոնաթան Ֆրանկի, տալու է հնարավորություն շփվելու աշխարհի տարբեր երկրների երեխաների հետ, սովորել անգլերեն, և լինել անկախ:
Ծրագիրը կմեկնարկի հունիսի վերջին:

Ցուցադրել ավելի
Back to top button