Հասարակություն
Քրեական գործ՝ Վայոց ձորի նախկին մարզպետի դեմ


Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար, հայտնում է «Փաստինֆոն» հենվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության իր աղբյուրների վրա։
Խոսքը միլիոնների հափշտակության մասին։ Գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն՝ մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների, եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։