ԿարևորՀասարակություն

Տեղական դիտորդներ.«Մենք կարծես առաջ չենք գնում ընտրական գործընթացի բարելավման գործում»

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մեդիա կենտրոնում այսօր հյուրընկալել են Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը դիտարկած մոտ մեկ տասնյակ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք դիտորդական առաքելություն են իրականացրել գրեթե բոլոր ընտրատարածքներում ու այսօր համատեղ հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփել են նախնական գնահատականները. տեղական դիտորդներն ընտրությունների ընթացքից գոհ չեն:

Վերահսկվող ժողովրադավարական ընտրություններ՝ այսպես են բնորոշում երեկ կայացած ընտրությունները կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական կազմակերպություններից ավելի քան տասը: Քվեարկության ողջ օրվա ընթացքում այս կազմակերպությունների դիտորդները եղել են տարբեր ընտրատեղամասերում, բայց խնդիրները, որ նկատել ու արձանագրել են, տիպական են գրեթե բոլորի համար: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ամփոփում է. թե որոնք են եղել դիտորդների կողմից արձանագրված ընդհանուր խնդիրները:

«Համատարծ եղել են կուտակումները, մեքենաներով մարդկանց բերել են ընտրությունների, ուղղորդել են նրանց քվեարկությունը, եղել են խոչընդոտներ լրատվամիջոցների և դիտորդների նկատմամբ, ոչ լիազորված անձանց ներկայություն տեղամասերում»:

Սրանք, ըստ Իշխանյանի, խնդիրերն են , որ բնորոշ են եղել նաև նախորդ ընտրություններին: Որպես այս ընտրությունների առանձնահատկություն նա մի նոր երևույթի մասին է խոսում. քվեարկության օրը ընտրատեղամասերում, ըստ Իշխանյանի, «կեղծ» դիտորդներ են եղել:

«Որոնք իբրև դիտորդներ ու դիտարոդական կազմակերպություններ են ներկայացել, բայց իրականում կատարել են վստահված անձնաց դեր: Երեք նման կազմակերպություն աշխատել է Հնարապետականի օգտին, մեկն էլ, կրկին որպես դիտորդական գրանցավծ, աշխատել է ԲՀԿ-ի համար»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» գործընկեր կազմակերպությունների հետ դիտորդական առաքելություն է իրականացրել 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ ընտրատարածքներում: Կազմակերպության փոխնախագահ Սոնա Այվազյանն ասում է, որի իրենց արձանագրած խախտումները համապատասխանում են այն ցանկին, որը որպես ընդհանրական նշեց Ավետիք Իշխանյանը:

«Ընդհանուր գնահատականը վատ է: Մենք կարծես առաջ չենք գնում ընտրական գործընթացի բարելավման գործում»:

Սոնա Այվազյանը նշեց նաև, որ իրենց արձանագրած խախտումներից մոտ 40-ի վերաբերյալ բողոքներ են նախապատրաստել և դրանք ներկայացնելու են ընտրատարածքային հանձնաժողովներ:

«Iditord» կայքը դիտորդական առաքելություն չի իրականացրել, բայց քվերակության օրն ու նախընտրական շրջանում գործել է որպես ահազանգերի ինտերակտիվ ամփոփման միջոց: Կայքի համակարգող Սամվել Մարատիրոսյանը Iditord-ի արձանագրածն ամփոփելով՝ նշեց, որ ավագանու ընտրությունների ընթացքում կայքը 417 ահազանգ է ստացել. դրանց գերակշիռ մասը ՝ 385-ը, հենց քվեարկության օրը: Իրավիճակը զուգահեռելով նախագահական ընտրությունների հետ՝ Մարտիրոսյանն ասում է, որ ի տարբերություն դրանց մարդիկ այս անգամ ակտիվ էին ոչ թե քարոզարշավի, այլ միայն քվերակոթւյան օրը: Ահազանգերի հիմնական մասի թեման եղել են ընտրակաշառքները: Ինչ վերաբերում է կայքի արձանագրած խախտումների աշխարհագրությանը , ապա այդ առումով ամենաակտիվ ընտրատարածքներն, ըստ iditord-ի , Մալաթիա –Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններնն են:

Ցուցադրել ավելի
Back to top button