

Մայրաքաղաքի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Երեւանի ավագանի կանցնեն Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստանց կուսակցություններն ու «Բարեւ Երեւան» դաշինքը։
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ մայրաքաղաքի ավագանի ընտրվելու համար կուսակցությունների համար նախատեսված է 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոս արգելք։
Նախնական արդյունքների համաձայն՝ արգելքը հաղթահարել են միայն վերը նշված երեք ուժերը։
ՀՀԿ- ն ստացել է քվեների 55.89 տոկոսը, ԲՀԿ- ն՝ 23.07 տոկոսը, «Բարեւ Երեւանը»՝ 8.48 տոկոսը։
Այսպիսով՝ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը կշարունակի ղեկավարել Երեւանը։