ԿարևորՔաղաքական

Ստյոպա Սաֆարյան.«Միմյանց շնորհավորելու փոխարեն քաղաքական ուժերը պետք է ներողություն խնդրեն հասարակությունից»

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Միմյանց շնորհավորելու փոխարեն քաղաքական ուժերը պետք է ներեղություն խնդրեն հասարակությունից, քանի որ հերթական անգամ երկրում չկարողացան կազմակերպել ազատ ու արդար ընտրություններ»,-այսօր հայտարարել է «Բարև Երևան» դաշինքի համանասնական ցուցակում ընդգրկված, «Ժառանգություն» կուսկացության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Նրա բնորոշմամբ մայիսի 5-ին տեղի ունեցածը պարզապես անազնիվ միջոներով բերված քվեների ամրագրման միջոցառում էր:

Ընտրությունների նախանական արդյունքներով արդեն հայտնի են այն քաղական ուժերը, որոնք կաշխատեն Երևանի ավագանու կազմում, նրանց թվում են` Հյաստաննի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանն ու «Բարև Երևան» դաշինքը : Վերջինի համանասնական ցուվցակում ընդգրկված, «Ժառանգություն» կուսկացության անդամ Ստյոպա Սաֆարյանն այն կարիքին , որ միմյանց շնորհավորելու փոխարեն քաղաքական ուժերը պետք է ներեղութմյուն խնդրեն հասարակաությունից, քանի որ հերթական անգամ չկարողացան կազմակերպել ազզատ ու արդար ընտրություններ:

Սաֆարյանի բնորոշմամաբ մայիսի 5-ին տեղի ունեցածը պարզապես անազնիվ միջոցներով բերված քվեների ամրագրման միջոցառում էր: Միաժամանակ նկատում է, որ սեփական քվեները պահելու համար ընտրատեղամասերում «Բարև Երևան» դաշինքի վստահված անձինք աշխատել են 99 տոկոս արդյունավետությամբ: Դաշինքի ներկայացուցիչը չի ժխտում, որ հավաքած ցածր տոկոսներից հետո ընդդիմադիր դաշտը վերանայումների և սեփական սխալները շտկելու կարիք ունի:

Ինչպես է պատկերացնում «Բարև Երևան«» դաշինքի ներայացուցիչը «Բարգավաճ հյաստանի» հետ համագործակցությունը երևանի ավագանու կազմում` հաշվի առնելով նախընտրական շրջանում երկու քաղաքական ուժերի միմյանց հասցեագրված կսմիթներն ու քննադատությունը: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որ դաշտում է գործելու Բարգավաճ Հայատանը ավագանու կազմում»,-հստակեցնում է Սաֆարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button