ԿարևորՀասարակություն

Սոցիոլոգ.«ՀՀԿ-ն պահպանում է իր իշխանական դիրքերը»

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Նախօրեին կայացած Երևանի ավագանու հրապարակած արդյունքները վկայում են, որ ՀՀԿ-ն պահպանում է իր իշխանական դիրքերը ամբողջ երկրով մեկ և զիջելու ոչ մի միտում չունի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այնուամենայնիվ, սոցիոլոգը չի բացառել քաղաքական նոր կոալիցիայի ձևավորման հնարավորությունը:

Վերլուծելով ընտրությունների հրապարակած տվյալները, Ադիբեկյանը նշեց, որ ԲՀԿ-ն, հավաքելով քվեների 23 տոկոսը, վերկանգնել է իր ընտրողների զանգվածը, իսկ «Բարև, Երևան» դաշինքի արձանագրած 8,5% ցուցանիշը իրականում արտացոլում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշը: Երևանու ավագանու ընտրությունները զգալիորեն տարբերվում են խորհրդարանական ընտրություններից և առկա առանձնահատակությունները ընդդիմադիրները հաշվի չառան և կրեցին պարտություն, նկատեց սոցիոլոգը:

Ընտրությունները քաղաքականացնելու փորձերը չբերեցին ցանկալի արդյունքի այն պարզ պատճառով, որ ընտրողների երկու երրորդը այս ընտրական գործընթացն ընկալում եր որպես տնտեսական կենցաղային հարցեր լուծող` չտալով դրանց քաղաքական աստառ: Ինչևիցե, պարտության պատճառները պետք է փնտրել սխալ նախընրական արշավի և ծրագրի մեջ, այլ ոչ թե արդարանալ հնարավոր կեղծիքներով կամ խախտումներով, նշեց սոցիոլոգը:

Ըստ Ադիբեկյանի, հարցումների արդյունքները վկայել են, որ ընտրողների միայն 4-5%` մոտ 20 հազար հոգի, կարող էին նյութապես խրախուսվել, և այդ ձայները վճռորոշ դեր չեն կարող խաղալ:

Ցուցադրել ավելի
Back to top button