ԿարևորՀասարակություն

Ոստիկանություն. Հրավառության կազմակերպիչները կպատժվեն

Մայիսի 5-ի գիշերը, Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը: Ոստիկանությունից հիշեցնում են, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչև ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Այս պահի դրությամբ արդեն իսկ վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք: Մյուս իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նրանք նույնպես կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:

Ցուցադրել ավելի
Back to top button