ԿարևորՔաղաքական

ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել և արձանագրությամբ ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն ՝ ընտրության մասնակից 7 ուժերից միայն 3-ն է հաղթահարել անցողիկ շեմը: Առաջատարը Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 55.89 տոկոսը, երկրորդը «Բարգավաճ Հայատանն» է՝ ձայների 23.07 տոկոսով , երրորրդ տեղում 8.48 տոկոս արդյունքով «Բարև Երևան » դաշինքն է: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունը» 6 տոկոսի արգելքը չեն հաղթահարել՝ ստանալով կողմ ձայների համապատասխանաբար 4.39, 3.80, 3.73 և 0.64 տոկոսները: Քվեարկությանը մասնակցել է 816 478 ընտրողներից 437 212-ը կամ 53 տոկոսը: Անվավեր քվերաթերթիկների թիվը 15 250 է:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Եթե մանդատների բաշխման արդյունքով
կուսակցություններից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, ապա տեղերի
բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը:

Օրենսդրական այս դրույթն արդեն հուշում է, որ երեկ տեղի ունեցած ընտրությունների նախանական արդյուքներով Երևանի ավագանու 65 տեղերի կեսից ավելին ստանում է Հանրպետական կուկասացությունը: Թե կոնկրետ քանի տեղ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն առայժմ չի մանրամասնում:

«Այս պահին ժամանակավրեպ է նման հաշվարկ իրականացնելը: Ընդհանուր առմամաբ պատկերը պարզ է, բայց սրանք դեռ նախնական արդյուքներ են: Առնվազն պետք է սպասել և տեսել՝ կլինե՞ն վերահաշվարկի կամ այլ դիմումներ, թե՞ ոչ»:

Քվեաթերթիկների վերահաշվարկի դիմումները ընտրության մասնակից ուժերը ընտարատածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել այսօր մինչև ժամը 18-ը: Ինչ վերաբերում երեկ՝ քվեարկության օրվա ընթացքում ստացված դիմումներին, Տիգրան Մուկուչյանն ասում է, որ ԿԸՀ-ն պատշաճ ձևակերպված միայն մեկ դիմում է ստացել:

«Ներկայացվել է Զարուհի Փոստանջյանի կողմից: Որևէ այլ դիմում պատշաճ ձևակերպված, ստորագրված ԿԸՀ-ն չի ստացել: Բողքում ներկայացված են 4-5 տեղամասերի հետ կապված հանգամանքներ, Փոստանջյանի կողմից նկատված առանձին թերություններ»:

Փոստանջյանի դիմումը ԿԸՀ-ն կքննարկի առաջիկա նիստերից մեկի ընթացքում: Մինչև քվերակության արդյունքերի վերջնական ամփոփումը, այսինքն՝ մինչև մայիսի 12-ը, կուսումնասիրվեն նաև առանձին ընտրատեղամասերին վերաբերող ահազագները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնը քվերակության օրվան վերաբերող 83 ահազանգ է ստացել: Ամփոփելով դրանք ՝ ԿԸՀ նախագահն ասում է, որ խախտումները տեղային բնույթ են ունեցել և չեն ազդել ընտրական գործընթացի վրա:

«Ներկայացված բոլոր տեղեկությունները վերաբերել են քվերակության օրվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքերի ու միջադեպերի: Իսկ այն պրոցեսը , երբ մի քանի ժամվա մեջ իրավահարաբերության մեջ են մտնում հարյուր-հազարավոր քաղաքացիներ, իդեալական լինել չի կարող»:

Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանում ընտրությունները 4-րդն էին Հայաստանում. 2012 մայիսին խորհրդարանական ընտրություններն էին, աշնանը ՝ ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան, ընդամենը 2 ամիս առաջ նախագահական ընտրություններ էին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համարում է, որ Ընտրական վերափոխված օրենսգրիրն այս ընթացքում հաջող փորձարկում անցավ:

Նկատենք սակայն, որ վերջերս խորհրդարանում ԱԺ ընտրությունների մասին հաղորդում ներկայացնելիս , ԿԸՀ նախագահը Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին խոսեց՝ մասնավորապես առաջարկելով քննարկել անձնագրերում դրվող դորշմակնիքներից հրաժարվելու հարցը:

Ցուցադրել ավելի
Back to top button