ԿարևորՀասարակություն

Դիտորդները բավարար են գնահատում Երևանի ավագանու ընտրությունները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կուտակումներ ընտրատեղամասերում, ուղորդումներ, հաշմանդամների համար խոչընդոտներ, անգամ քվեաթերթիկների առևանգման դեպքեր, տեղական երկու՝ Երիտասարդական ակումների դաշնություն և Ընտրական համակարգերի կենտրոն հասարակական կազմակերպությունները երեկ ողջ օրվա ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել մայրաքաղաքի տարբեր ընտրատեղամասերում: Վերը նշվածով հանդերձ, կազմակերպությունների ղեկավարներն այսօր հայտարարել են, որ բավարաված են քվեարկության արդյունքներով:

Երեկ ողջ օրվա ընթացքում Երևանի ավագանու ընտրություններին ակտիվորեն հետևում էին ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքական ուժերի վստահված անձինք, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ 38 դիտորդով են դիտորդական շրջիկ առաքելություն իրականացրել, տեղամասերից մեկում քվերակության բացմանն են հետևել, հետո նաև փակմանը, օրվա ընթացքում էլ շուրջ ընտրատեղամասեր են այցելել: Ահա թե վերը նշված կազմակերպության անդամները ինչ են արձանագրել.«Երբեմն ընտրական տեղամասերում կային մեծ թվով վստահված անձինք և դիտորդներ, ընդհանուր են եղել Երևանի բոլոր տեղամասերի համար: Որոշ ընտրատեղամասերի մոտակայքում եղել են խմբված մարդիկ, թեկնածուների պաստառներ, տարբերանշաններ կրող մեքենաներ: Հիմնականում ընտրական գործընթացի որևէ խախտում չի նկատվել: Որոշ տեղամասերում նկատվել են ընտրողների կուտակումներ, որը քվեարկության ընթացքը աղմկոտ էր դարձրել, հատկապես առավոտվա ժամերին: Տեղասամային հանձնաժողովների որոշ անդամներ բավարար ուսուցում չէին ստացել մինչ ընտրությունը, նկատվել են ընտրողներին օգնելու դեպքեր»:

Երիտասարդական ակումբների դաշնությnւն ՀԿ բավարար է գնահատում Երևանի ավագանու ընտրությունները՝ միաժամանակ խոստանալով ԿԸՀ-ին առաջարկություններ ներկայացնել: Վերը նշված խնդիրները թերությունները նկատել ու արձանագրել են նաև Ընտրական համակարգերի կենտրոնի դիտորդները: Շրջիկ ու ամրագրված դիտորդները թիվ 11 և 12 ընտրատարածքների 50 ընտրատեղամասում են դիտորդական առաքելություն իրականացրել, Ընտրական համակարգերի կենտրոնի նախագահ Վահրամ Վարդանյան.«Ընդհանրապես կարող եմ ասել, որ եղել են ընտրատեղամասեր, որտեղ դիտվել է լարվածություն քաղաքական ուժերի վստահված անձանց և հանձնաժողովի անդամների միջև, որը տևել է ողջ օրվա ընթացքում, ընտրախախտումներից նկատվել է մարդկանց չափից շատ կուտակումներ, նկատվել են ընտրակաշառքի հավանական բաժանման դեպքեր, որովհետև դրանք կասկածներ են, եղել են դեպքեր, երբ ընտրողը քվեաթերթիկն ուղղակի վերցրել է ու ցանկացել է երկու քվեաթերթիկ գցի քվեատուփի մեջ, բայց երբ որ բացահայտվել է, նա պարզապես փախել է, և նրան չեն կարողացել բռնել»:

Դիտորդական առաքելություն իրականացրած երկու կազմակերպությունների ղեկավարներն էլ նշեցին ,որ ընդհանուր առմամբ, բավարար են գնահատում մայիսի հինգին կայացած Երևանի ավագանու ընտրությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button