Հասարակություն

Դերսիմի զոհերի հիշատակին նվիրված ակցիա` Գերմանիայում

Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական ֆեդերացիան նախաձեռնել է ակցիա` նվիրված Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. անցկացված ցեղասպանության 76-րդ տարելիցին: Միջոցառման համակազմակերպիչն է Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը: Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, տեղեկացրել է, որ սա բողոքի ցույց է թուրքական պետության դեմ ու Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է արել մեր հայրենակիցներին Գերմանիայում մասնակցել այս ցույցին և իրենց համերաշխությունը դրսևորեն դերսիմցիների ցավի, խնդրի նկատմամբ: «Ես անձամբ այն կարծիքին չեմ, որ եթե հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Հոլոքոստն էլ դատապարտվեց և դրանից հետո էլ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան: Բայց ցեղասպանությունները պետք է անշուշտ ճանաչել ու դատապարտել»,- ասել է Ազատ Օրդուխանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button