Քաղաքական

ԲՀԿ- ն ընտրական մեխանիզմի հիմնովին վերափոխման կարիք է տեսնում

«Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման»,- ասված է ԲՀԿ այսօր տարածած հայտարարության մեջ։

Կուսակցության նախընտրական շտաբն առաջիկա օրերին վերլուծելու է ընտրությունների ժամանակ  կուտակված տեղեկատվությունն ու փաստերը:

Միաժամանակ՝ ԲՀԿ- ն «շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը»։

Ցուցադրել ավելի
Back to top button