ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյան.«Ես քվեարկեցի հանուն Երևանի բարևի»

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մայրաքաղաքի 10/06 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Դուրս գալով տեղամասից, քաղաքական գործիչը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ես քվեարկեցի հանուն Երևանի բարևի, այն մայրաքաղաքի, որը հիմնված է քաղաքացու ազատության և բարեկեցիկ ապագայի վրա», հայտարարեց նա: «Ժառանգության» առաջնորդը հավատացած է, որ երևանցու կամքի իրացման դեպքում կունենանք նոր քաղաքապետ և քաղաքապետարան: Նա հաջողություն մաղթեց բոլոր մրցակիցներին և կարծիք հայտնեց, որ «Բարև, Երևան» դաշինքը այս ընտրություններում կարձանագրի էական հաջողություն:

Հովհաննիսյանը մաղթեց երևանցիներին բարի, ազատ և սահմանադրական ընտրություններ: Նա հայտնեց, որ մտադիր է անդրադառնալ այս ընտրական գործընթացին մայիսի 9-ին «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում: Իսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է գնալ եկեղեցի աղոթելու, այնուհետև մի քանի ժամ անցկացնել ընտանիքի անդամների հետ և այցելել «Բարև, Երևան» դաշինքի շտաբ:

Ցուցադրել ավելի
Back to top button