ԿարևորՔաղաքական

Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կենտրոն վարչական շրջանի Լևոն Շանթի անվան հիմնական դպրոցում տեղակայված 10/21 ընտրատեղամասում գրանցված է 1966 ընտրող:   Այս ընտրատեղամասում  իր քաղաքացիական պարտքն է  կատարել  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընտրատեղամաս այցելել  կնոջ, դստեր և թոռան ուղեկցությամբ ու  տոնական տրամադրությամբ է այցելել  ընտրության, ապա մեկնել  աշխատավայր, իսկ ընտրական օրվան հետևելու է կենտրոնական շտաբից: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում, իսկ ընտրակաշառքի մասին խոսակցությունները հերյուրանք է որակել կառավարության ղեկավարը:

«Որևիցե օրինազանցություն, օրինախախտումներ անպատիժ չեն մնալու, եթե այդպիսիք լինեն, այս պահի դրությամբ ընտրությունները ընթանում են խաղաղ, բոլոր ահազանգերը, որ հնչեցվում են արձանագրվում են, և անհապաղ այդ ահազանգերի հետքերով և իրավապահ մարմինները, և  լրագրողները հայտնվում են այնտեղ, որտեղ կա այդ ահազանգը, և մեր բոլոր աշխատակիցները նույնպես ունեն կամերաներ , բոլոր դեպքերը անպայման ձայնագրվելու են, և հանրությանը նույնպես հնարավորություն է ունենալու ծանթանալու, արդյո՞ք, այդ ահազանգերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ, այս պահի դրությամբ ընտրությունները խաղաղ են ընթանում և անհանգստանալու որևիցե պատճառ չկա»: 

Ցուցադրել ավելի
Back to top button