ԿարևորՔաղաքական

Տարոն Մարգարյան.«Երեւանը պատկերացնում եմ ավելի լավը»

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երեւանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտանիքի անդամների հետ իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի №177 հիմնական դպրոցում տեղակայված 1/17 ընտրական տեղամասում: Քվեարկությունից հետո Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ երեւանցիները հաջորդ տարիներին ունենալու են իրենց երազած մայրաքաղաքը:

«Երեւանը պատկերացնում եմ ավելի լավը: Մենք 8 տարի է` երեւանցիների խնդիրներին ծանոթ ենք եւ այս ընթացքում հաշվետու ենք եղել նրանց»,- ասաց Տարոն Մարգարյանը` հավելելով, որ ընտրական այս օրն ընտանիքի հետ է անցկացնելու` սպասելով ընտրությունների արդյունքներին:
Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ լրագրղների հարցերին այն մասին, թե ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, եւ որ որոշ տեղամասերում անձնագրերում դրված կնիքի թանաքն անհետանում է: Քաղաքապետի թեկնածուն հորդորեց նման խնդիրների դեպքում ունեցած փաստերով դիմել ոստիկանությանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: «Մենք նման լուրեր չունենք եւ ինքներս էլ նման դեպքերը դատապարտում ենք»,- ասել է քաղաքապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button