ԿարևորՔաղաքական

Վարդան Օսկանյան.«Քվեարկեցի հանուն երկրի ապագայի»

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Գրողների միությունում տեղակայված 9/24 տեղամասում իր ընտրությունը կատարեց նախկին ԱԳՆ, ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Ժամը 12.00-ի դրությամբ նա 212-րդ ընտրողն էր: «Քվեարկեցի հանուն երկրի ապագայի» ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագորղների հարցերին ասաց Վարդան Օսկանյանը, ով նաև մտահոգություն հայտնեց ընտրողների բավականին մեծ ակտիվությունից. «Այս ընտրությունները կարևորոգույն ընտրություններ են, և դրանք կարող են հիմք դնել երկրում փոփոխությունների: Մտահոգիչ և անբացատրելի է ընտրողների ակտիվությունը: Տեղեկություններ են ստացվում նաև գունավոր գրիչներ բաժանելու դեպքերի մասին ինչը ևս մտահոգիչ է»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button