ԿարևորՔաղաքական

Վահագն Խաչատրյան.«Երևանը դառնալու է բոլորիս երազած ամենագեղեցիկ քաղաքը»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը Երեւանի հարավարևմտյան Բ1 թաղամասի թիվ 8/17 ընտրատեղամասում քվեարկել է հանուն գեղեցիկ Երևանի։ Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելու եկած քաղաքապետի թեկնածուն նշել է, որ իշխանությունը պետք է լինի քաղաքացունը։ «Համոզված եմ, որ ի վերջո Երևանը դառնալու է բոլորիս երազած ամենագեղեցիկ քաղաքը։ Սակայն գեղեցկությունը չի նշանակում միայն արտաքին տեսքը, գեղեցիկ պետք է լինի բնակչության ապրելակերպը, մարդկային հարաբերությունները»,- ասել է Խաչատրյանը և խոստացել, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում ականջալուր է լինելու յուրաքանչյուր քաղաքացու ձայնին։

Խաչատրյանը նշել է նաև, որ ընտրախախտումների վերաբերյալս ահազանգեր ստացել են, և իր կուսակիցները զբաղվում են խախտումները բացահայտելու և համապատասխան մարմիններին դիմելու հարցերով։ Քաղաքապետի թեկնածուն ասել է, որ չեն դադարեցնելու հսկողությունը տարբեր ընտրատեղամասերում և խախտումների դեպքում էլ դիմելու են համապատասխան մարմինների:

«Համոզված եմ, որ Երևանը դառնալու է իմ և բոլորիս երազած  ամենագեղեցիկ քաղաքը, և  մենք չենք ուզելու այստեղից հեռանալ: Գեղեցիկ ամեն ինչում գեղեցիկ ոչ միայն արտաքինով, այլ ապրելով, հարմարավետ լինելով, ընկերներ ունենալով, ամեն ինչով: Ես համոզված եմ, որ այսքանով չի վերջանա, բարձր կլինի մեր տոկոսը, շատ կլինեն ընտրախախտումները»:

Ցուցադրել ավելի
Back to top button