ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյան.«Քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար»

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Կետրոն վարչական տարածքի թիվ 9-11 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն է կատարել հանրապետության նախագահ Սեր Սարգսյանը, ով ընտրատեղամաս էր ժամանել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: «Քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար»,-քվեարկելուց հետո լրագրողների հարցին ի պատասխան նշել է երկրի ղեկավարը:

«Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար: Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակը: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերն ու տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում և քաղաքական կյանքում»:

Ցուցադրել ավելի
Back to top button