Հասարակություն

ՊՆ.«Զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհիմն են»

Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով և iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված խախտումների վերաբերյալ: Մասնավորապես` Yerkir.am կայքը տեղեկություն է տարածել, թե «զինվորականների ընտանիքներին հորդորում են» քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, պատճառաբանելով, որ «դա ՊՆ-ի հանձնարարությունն է», իսկ «Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված 7/17 ընտրատեղամասի առջև ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է բաժանվում»:

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և պարունակում են մի շարք անճշտություններ: Նախ` Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գոյություն չունի 7/17 ընտրատեղամաս, այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում, թիվ 162 դպրոցի շենքում: Ինչ վերաբերում է նշված զինհամարանիշի մեքենային, ապա դրա վարորդ Խաչատուր Էդուարդի Սարգսյանը հաշվառված է Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գտնվող թիվ 3/17 ընտրատեղամասում, որտեղ և այսօր` մայիսի 5-ին, կատարել է իր քաղաքացիական պարտքը;

Երևանի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ չճշտված, անհասցե և անհիմն «ահազանգերը» դիտարկվում են որպես ապատեղեկատվություն և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button