ԿարևորՀասարակություն
Միջադեպ ՏԸՀ նախագահի եւ ԲՀԿ թեկնածուի միջեւ


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երեւանի ավագանու ընտրություններում թիվ 7/15 ընտրատեղամասում այսօր միջադեպ է գրանցվել հանձնաժողովի նախագահի Սամվել Զաքարյանի եւ ավագանու ԲՀԿ թեկնածուի միջեւ, «Ռադիոլուրին» հայտնեց «Թրանեսփարենսի ինեթերնեյշնլ» կազմակերպությունից դիտորդ Բաբկեն Տեր- Գրիգորյանը։ Նա նաեւ նշեց, որ դրսում թեկնածուին հարվածել է հանձնաժողովի նախագահի որդին։
Սամվել Զաքարյանը, սակայն, հերքեց եւ միջադեպի, եւ քաշքշուկի մասին լուրերը։ Ընտրատեղամասում նկատվում է լարվածություն։
Հատված ժամը 19- ի ուղիղ եթերից