Քաղաքական

Միջադեպ` Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում տեղակայված 13/15 ընտրատեղամասում  միջադեպ է  տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի ու Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության անդամի միջև: Վերջինիս կարծիքով ընտրատեղամասում կուտակումներ են տեղի ունեցել, հանձնաժողովի նախագահն էլ նակտել է , որ նման բան չկա: 13/15 ընտրատեղամասում  միջադեպ է  տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Նունե Մանուկյանի խոսքով, ընտրատեղամասում ավելի շատ վստահված անձինք ու լրատվամիջոցներն են, քան ընտրողներ: «Ես ձեզ հետ չեմ վիճում, որովհետև դուք առավոտից ինձ դրա մեջ եք ներքաշում, դուք խոչընդոտում եք իմ աշխատանքին»,-դիմելով դիտորդին, ասել է հանձնաժողովի նախագահը:

«Մենք չենք կարող ամեն վայրկյան աչքի տակ ունենալ 15 հոգի են, թե ոչ,- ասել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Մարիամ  Չախոյանն  ու հավելել, որ միանգամից շատ մարդիկ են եկել. «Մենք խնդրեցինք, որ մյուս կողմում սպասեն, որովհետև այս ընտրատեղամասում հստակ սահմանազատում  չկար,այդ դեպքում իրենց անաչառությունը պահպանելու և հանրությանը ի ցույց դնելու համար պահպանեն այդ սահմանը: Լինեն աթոռներից առնվազն հեռու»: «Դուք պետք է ինձ անընդհատ ասեք, թե ինչ եք անում»,- դիմելով հանձնաժողովի նախագահին, ասել է Մարիամ Չախոյանը, Նունե Մանուկյանն էլ հավելել է, որ ինքը հաշվետվություն կներկայացնի հանրությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button