Միջազգային

Մալայզիայում խորհրդարանական ընտություններ են

Այսօր Մալայզիայում խորհրդարանական ընտություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 8.00-ին (Երևանի ժամանակով՝ ժ.4.00-ին): Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Ընտրողները պետք է որոշեն ոչ միայն խորհրդարանի նոր կազմը (ապրիլին վարչապետ Նաջիբ Ռազակն արձակել էր այն), այլև տեղական օրենսդիր ժողովների ներկայացուցիչներին: Տեղական ընտրություններին չի մասնակցում միայն Սարավակ նահանգը, այնտեղ ընտրություններն անցկացվել են 2011 թվականին, մանդատները ժամկետի մեջ կլինեն ևս 3 տարի:

Վերլուծաբանների մեծամասնության կարծիքով՝ ընտրություններին Ռազակի գլխավորած «Ազգային ճակատ» կոալիցիային ծանր պայքար է սպասվում իսլամամետ, լիբերալ-դեմոկրատական և էթնիկական կողմնորոշում ունեցող կուսակցությունների ընդդիմադիր կոնգլոմերատի դեմ, թեև նրանց ներկայում միավորում է միայն իշխող կոալիցիան տապալելու ձգտումը: Իր մեջ 13 կուսակցություն ներառող իշխող կոալիցիան Մալայզիան ղեկավարում է արդեն 56 տարի՝ երկրի անկախության ձեռք բերումից ի վեր:

Back to top button