ԿարևորՔաղաքական

ՀՀ Առաջին նախագահ.«Ամեն ինչ ժողովրդից է կախված»

Ալ. Սպանդարյանի անվան հանրակրթական դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում քվեարկել էնաեւ ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ընտրության էր եկել կնոջ, հարսի և երկու թոռների հետ: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱԿ-ի շանսերը, առաջին նախագահը պատասխանել է, որ այսօր չի կարելի գնահատել:

Հարցին, թե ինչ սպասելիքներով է եկել քվեարկելու, Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ սպասելիքներ չունի, սակայն մաղթանք ունի: Նա կոչ է արել բոլորին գալ ընտրության: «Ժողովուրդը, վերջապես, պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված: Քաղաքականությանը ժողովուրդը մասնակցում է ընտրություններով, ով չի գալիս, նա դժգոհելու իրավունք չունի: Օգտվելով, ձեր միջոցով կոչ եմ անում բոլորին գալ մեկ մարդու պես քվեարկել՝ ում օգտին ուզում են, ով ում սիրում է»,- ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button