ԿարևորՀասարակություն

Կրկնակի քվեարկության փաստով հարուցվել է քրեական երկու գործ

Կրկնակի քվեարկության փաստով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ` ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանության նախապատրաստված նյութերով պարզվել է, որ այսօր նույն վարչական շրջանի բնակիչ Ղազար Մկրտչյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 11/32 տեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ:
Նրա մոտ հայտնաբերվել է երկու ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված մեկական քվեաթերթիկ:
Ընտրողի կրկնակի քվեարկությունը կանխել է հանձնաժողովի նախագահը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔրՕր-ի 34/153-րդ հոդվածի առաջին մասով: Կատարվում է նախաքննություն: 
«Ոստիկանությանը հանձարարվել է պարզել դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում թե ինչպես է ընտրողի մոտ հայտնվել երկու ծրար և երկու քվեաթերթիկ:
Մինչ այս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է   թիվ 8/23 ընտրատեղամաս եւ միանգամից երեք քվեաթերթիկում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և քվեատուփը գցելու եղանակով, փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, սակայն ընտրական հանձնաժողովի անդամ Քնարիկ Գևորգյանը, նկատելով դա, թույլ չի տվել Դ. Մկրտչյանին քվեարկել և վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն՝ պարզելու բոլոր, այդ թվում ընտրողի մոտ մի քանի քվեաթերթիկ հայտնվելու հանգամանքները, հայտնում են գլխավոր դատախազությունից։
Back to top button