

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԿԸՀ-ում գործում է իրավիճակային վերլուծության կենտրոն, որտեղ ստացվում և ստուգվում են քվերակության ընթացքին վերաբերող բողոքները: Մինչև կեսօր կենտրոնը 26 ահազանգ է ստացել: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով` ահազանգերը երեք հիմնական հարցերի են առնչվում ` թանաքանյութի անհետացում, գունավոր գրիչների բաժանում և տրանսպորտային միջոցներով ընտրողներին ընտրատեղամասեր տեղափոխում:
Վերջին երեք ընտրությունների համար գլխացավանք դարձած թանաքանյութի վերաբերյալ ԿԸՀ քարտուղարն ասաց, որ այն այս անգամ դրոշմակնիքների թանաքն իրեն ավելի կայուն է պահում, բայց ԿԸՀ-ն կրկին բոլոր ընտրողներին հորդորում է զերծ մնալ թանաքանյութն անցկացնելու փորձերից ու արտաքին միջամտությունից:
Գունավոր գրիչների ահազանգը ԿԸՀ քարտուղարը հերքեց, նշեց, որ այն տեղամասերում, որոնց վերաբերել է ահազանգը, եղելէ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի և չի նկատել, որ հատուկ գրիչներ բաժանվեն: Իսկ ընդհանրապես, ըստ Սմբատյանի, չկա օրենսդրական որևէ սահմանափակում անձնական գրիչով քվերակլու վերաբերյալ:
Տրանսպորտային միջոցներով քվերակության ուղեկցելու ահազանգի վերաբերյալ էլ Սմբատյանը նույն բացատրությունը տվեց: Ասաց, որ ընտրողներն իրենք են որոշում ինչպես ընտրատղամաս գնալ, նրանք ազատ են, կարող են կազմակերպվել ու ինքնակազմակերպվել:
ԿԸՀ քարտուղարը կոչ է անում չծայրահեղացնել իրավիճակը: