Քաղաքական

Ըստ ՀԱԿ- ի՝ «ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում»

«Երեւանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին»,- քվեարկությունից հետո հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը։

Ըստ ՀԱԿ- ի հայտարարությունների՝ «արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային եւ ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ եւ այլն»։

«Եթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից բացակայողների, մարզերից եւ հարեւան հանրապետություններից մարդկանց ֆիկտիվ գրանցման հաշվին, ապա մասնակիցների հայտարարված 56%-ի տակ պետք է հասկանալ իրական ընտրողների թվի 80-85%-ը, ինչը աներեւակայելի է անգամ համապետական ընտրություններում»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button