ԿարևորՔաղաքական

Ընտրությունների ընթացքը դիտարկելու են ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում միայն մեկ միջազգային կազմակերպություն: Ընտրությունների ընթացքը դիտարկելու են ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ ՏՏԻԿ) դիտորդները:

Փոխարենը մեծ է դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպությունների ցանկը: Ընտրական գործընթացին հետևելու է  26 կազմակերպության մոտ 5000 դիտորդ:Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում միայն մեկ միջազգային կազմակերպություն: Ընտրությունների ընթացքը դիտարկելու են ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ ՏՏԻԿ) դիտորդները:

Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, ժամը 9-ից սկսած, ընտրությունների ընթացքի, մասնակիցների թվի վերաբերյալ ԿԸՀ-ն կհրապարակի տվյալներ, իսկ ողջ օրվա ընթացքում ԿԸՀ մամուլի սրահում կհյուրընկալվեն ընտրական գործընթացին առնչվող կառույցների ու գերատեսչությունների  ներկայացուցիչները: Երևանի 464 ընտրատեղամասերը կփակվեն երեկոյան ժամը 8-ին: Ուղիղ կեսգիշերից կսկսվի քվեարկության նախանական արդյունքների աղյուսակավորումն՝ ըստ ընտրական տեղամասերի:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև՝նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Եթե սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին:

Ցուցադրել ավելի
Back to top button