Քաղաքական

Երեւանի տարբեր համայնքներում կգործեն «Բարեւ Երեւան»-ի արագ արձագանքման կենտրոնները

Այսօր «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարեւանությամբ):  Ինչպես հայտնում են «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունից, Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաեւ կգտնվեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը: Տեղկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00: Մամլո Խոսնակ Դավիթ Սանասարյանի հեռախոսահամարներն են՝ 094-940-960, 095 940 930, Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան: Ավանի և Նոր Նորքի  վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան: Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցութայն գրասենյակում՝  Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button