Քաղաքական

«Բարեւ Երեւանը» խոսում է «բազմաթիվ ընտրախախտումների» մասին

«Բարեւ Երեւան» ընտրական դաշինքն քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ «ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում եւ մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո»։

Ըստ հայտարարության՝ ՏԸՀ- ում դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ «իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության եւ ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման»։

Ըստ «Բարեւ Երեւանի»՝ թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը:

Ցուցադրել ավելի
Back to top button