ԿարևորՔաղաքական

Արմեն Ռուստամյան.«Քվեարկել եմ հանուն լուրջ, արմատական, խորքային փոփոխությունների»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Քվեարկել եմ հանուն լուրջ, արմատական, խորքային փոփոխությունների, ավելի հեռուն եթե ասեմ` իշխանափոխության, որ սկսվի Երևանից և ավարտվի Հայաստանով, որ մեր կարգախոսին համապատասխան, իսկապես, փոխենք Երևանը, Երևանն էլ փոխի Հայաստանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Երևանի ավագանու ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արմեն Ռուստամյանը: Նշենք, որ նա իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 147 դպրոցում տեղակայված 3/23 ընտրատեղամասում:

«Ավելի հեռուն եթե ասեմ իշխանափոխության, որ սկսվի Երևանից ավարտվի Հայաստանով, որ մեր կարգախոսին համապատասխան իսկապես մենք փոխենք Երևանը, Երևանն էլ փոխի Հայաստանը: Մեր տվյալներով բավականին բարձր է մասնակցության տոկոսը, նախկինում այդպես չի եղել: Հիմա դրա ետևում ինչ է թաքնված անհրաժեշտ է, որ մենք ուսումնասիրենք, պարզենք, հնարավոր կեղծիքների մասին մենք վաղուց ի վեր ենք խոսում  և կարծույմ եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինի, բայց պետք է ամեն ինչ անենք, որ դա նվազագույնի հասցնենք»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button