Կարևոր

Արմեն Մարտիրոսյան.«Ընտրել եմ այն ուժին, որ եկել է Երևանում կառավարման համակարգը արմատապես փոխելու»

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Այսօր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 6/28 տեղամասում այսօր իր քաղաքացիական պարտքն է կատարել «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանիփոխանցմամաբ, ընտրատեղամասում գրանցված է 1763 ընտրող եւ մինչեւ ժամը 11.00-ը արդեն ընտրություն են կատարել 300 երեւանցիներ: Ընտրատեղամասում վաղ առավոտից որեւէ  դիտորդ չի եղել: Ընտրատեղամասում բացի «Առաքելություն» կուսակցությունից բոլոր կուսակցություններն ունեն վստահված անձինք:

Արմեն Մարտիրոսյանն ընտրել է այն ուժին, որ եկել է այն կարգախոսով, որ Երևանում կառավարման համակարգը արմատապես փոխվելու է։ «Ցանկությունս է, որ քաղաքացիները վերջապես այս թմբիրից դուրս գան, ինչպես նախագահական ընտրություններին էր, որ կառավարման համակարգը արմատապես փոխվի, ցանկությունս է, որ քաղաքացիները վերջապես այս թմբիրից դուրս գան և քվեարկեն կառավարման փոփոխության օգտին»,- ասել է նա` տեղեկացնելով, որ իրենք ընտրախախտումներ արդեն գրանցել են։ «Երեկ երեկոյան, երբ գնացի առևտրի, հետո մեքենայիս գազը լցրեցի, արդեն բոլորն իրարից շատ անկախ երեկոյան 20 000 դրամանոցներով էին առևտուր անում, իսկ դա նշանակում է, որ կաշառք են բաժանել։

Իսկ թե որ քաղաքական ուժի կողմից է իր կարծիքով բաժանվել ընտրակաշառք, նախընտրեց չասել։ Ոստիկանությանը չեն դիմել, քանի ըստ Արմեն Մարտիրոսյանի, նրանք դա շատ լավ էլ գիտեն։

Լրագրողի հարցին, թե ինչու է ԱՐմեն Մարտիրոսյանը միայնակ եկել քվեարկության քաղաքապետի թեկնածուն պատասխանել է.«Որովհետեւ մեր ընտրանիքի բոլոր անդամները հանձնաժողովների անդամներ են»:

Ցուցադրել ավելի
Back to top button